Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողան. Թուրքիան չի կարող լռության մատնել Լիբիայում ռուս վարձկանների ներկայությունը

Էրդողան. Թուրքիան չի կարող լռության մատնել Լիբիայում ռուս վարձկանների ներկայությունը
21.12.2019 | 00:25

Թուրքիան չի կարող լռել ռուս «վարձկանների» մասին, որոնց անվանում են Վագների խումբ, որ աջակցում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:


«Մեր կողմից սխալ կլիներ լռել այս ամենի մասին: Մինչ այս մենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում էինք և շարունակելու ենք անել», – ասել է Էրդողանը: Լիբիայի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը հայտնել է, որ անվտանգության պայմանագիր է ստորագրել Անկարայի հետ՝ ճանապարհ բացելով Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական աջակցության:

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ